«Էնֆիլդում» կայացավ Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» միջև։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 4-0 հաշվով հաղթանակով։ Գոլերի հեղինակ դարձան Գակպոն, Սալահը (11մ), Սոբոսլայն ու Վան Դեյկը։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր լոնդոնցիների հաղթանակով՝ 1-0 հաշվով։
«Լիվերպուը» եզրափակիչում կհանդիպի «Նյուքասլի» հետ։