Լոնդոնի «Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկան վարձակալական հիմունքներով կարիերան կշարոնակի Դորտմունդի «Բորուսիայում», հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա խղացողը «իշամեղուների» կազմում հանդես կգա մինչև մրցաշրջանի ավարտ՝ պայմանագրում նաև կա գնման կետ։
Չուկվուեմեկան ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրել է 5 հանդիպում՝ աչքի չընկնելով որևէ օգտակար գործողությամբ։ Transfermarkt-ը անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։