Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» զիջեց «Քրիստալ Փելասին» (0։2)։
Հյուրերի կազմում հաղթական դուբլ գրանցեց ֆարանսիացի հարձակվող Ժան Ֆիլիպ Մատետան՝ աչքի ընկնելով համապատասխանաբար 64-րդ և 89-րդ րոպեներին։
Այս խաղից հետո «Քրիստալ «Փելասը» միավորների քանակը հասցրեց 30-ի և բարձրացավ 12-րդ հորիզոնական՝ շրջանցելով հենց մանկունյացիներին։ «Կարմիր սատանաները» 13-րդն են 29։
Զուգահեռաբա ընթացող խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս առավելության հասավ «Բրենտֆորդի» նկատմամբ (2:0)։
Խաղի 29-րդ րոպեին՝ անկյունային խաղարկման ժամանակ «մեղուների» գերմանացի կիսապաշտպան Վիտալի Յանելտը անզգուշաբար գրավեց սեփական դարպասը, իսկ հանդիպման վերջնական հաշիվը 87-րդ րոպեին ձևակերպեց Մատար Սարը՝ 2։0։
Այս խաղից հետո «Տոտենհեմը» միավորների քանակը հասցրեց 27-ի և բարձրացավ 14-րդ հորիզոնական։ «Բրենտֆորդը» 31 միավորով 11-րդն է։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․