Հունվարի 27-ից Բունդեսլիգայում և Բունդեսլիգա 2-ում մրցավարների որոշումների թափանցիկությունն ավելացնելու նպատակով սկսվելու է փորձնական նախագիծ: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլի լիգայի պաշտոնական կայքը։
Մրցավարները կսկսեն հիմնավորել իրենց որոշումները մարզադաշտի ձայնային համակարգի միջոցով, հատկապես VAR-ի միջամտությունից հետո: Այս նախագիծը կիրականացվի 9 ակումբների մարզադաշտերում։
Հաղորդվում է, որ ոչ բոլոր ակումբներն են տվել իրենց համաձայնությունն այս նորամուծության համար։ ՖԻՖԱ-ի փորձարկումը կատարվելու է «Բավարիայի», Դորտմունդի «Բորուսիայի», Ֆրանկֆուրտի «Այնտրախտի», «Ֆրայբուրգի», Լևերկուզենի «Բայերի», «Լայպցիգի», «Ֆորտունայի», «Գրոյտեր Ֆյուրթի» և «Սանկտ Պաուլիի» մարզադաշտերում։
Փորձարկումը կսկսվի 20-րդ տուրի հետևյալ հանդիպումներում՝
«Ֆորտունա» — «Ուլմ»
«Բավարիա» — «Հոլշտայն»
«Սանկտ Պաուլի» — «Աուգսբուրգ»
«Այնտրախտ» — «Վոլֆսբուրգ»
«Բայեր» — «Հոֆենհայմ»
Այս համակարգը կօգնի երկրպագուներին ավելի լավ հասկանալ մրցավարական որոշումները։




























































