Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» ծանրագույն հաղթանակ տարավ «Վուլվերհեմփթոնի» դեմ արտագնա խաղում (1:0):
Երկու թիմերն էլ խաղը ավարտեցին 10 հոգով։ Նախ հանդիպման 43-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց «զինագործների» ձախ պաշտպան Լյուիս-Սկելին, ապա 70-րդ րոպեին երկրորդ դեղին քարտից հետո խաղադաշտից նաև հեռացվեց տանտերերի կիսապաշտպան Ժաու Գոմեշը։ Հանդիպման միակ և հաղթական գոլը 74-րդ րոպեին հեղինակեց լոնդոնցիների իտալացի պաշտպան Ռիկարդո Կալաֆյորին։
Այս խաղից հետո Միկել Արտետայի թիմը վաստակած միավորների թիվը հասցրեց 47-ի և շարունակում է ընթանալ 2-րդ հորիզոնականում։ «Վուլվերհեմփթոնը» 17-րդն է 16 միավորով։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․