«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Եվրոպայի լիգայում 2-1 հաշվով հաղթանակից հետո խոսել է «կարմիր սատանաների» արգենտինացի վինգեր Ալեխանդրո Գառնաչոյի ապագայի մասին։
«Ես կենտրոնացած եմ ֆուտբոլի վրա, Գառնաչոն դեռ այստեղ է։ Նա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող է, և նա այսօր կարևոր էր մեզ համար։ Կտեսնենք, թե ինչ կլինի մոտ օրերս»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Այս մրցաշրջանում 20-ամյա Գառնաչոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով ութ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: