2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել 2025 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունը։
Առաջին շրջանում Կարենը հաղթեց ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին, ով զբաղեցնում է 75-րդ տեղը վարկանիշում։
Հանդիպումը տևել է 2 ժամ 20 րոպե։
Հաջորդ տուրում Խաչանովը կհանդիպի Գաբրիել Դիալո (Կանադա) — Լուկա Նարդի (Իտալիա) հանդիպման հաղթողի հետ։