Մադրիդի «Ռեալի» երիտասարդ հարձակվող Էնդրիկը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» մտադիր չէ 18-ամյա բրազիլացուն վարձավճարով բաց թողնել։ Բացի այդ, հարձակվողն ինքը չի մտածում «սերուցքայինների» ճամբարից հեռանալու մասին։
Ընթացիկ մրցաշրջանում Էնդրիկը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































