«Ինտերն» Իտալիայիա գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում 2-0 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։
Գոլերի հեղինակ դարձան Արնաուտովիչն ու Ասլանին․ վերջինս գոլի հեղինակ դարձավ անկյունայինից ուղիղ հարվածով։ Հենրիխ Մխիթարյանը տանտերերի հայտացուցակում էր, սակայն չմասնակցեց հանդիպմանը։ «Ինտերի» մրցակիցը քառորդ եզրափակիչում «Լացիոն» է։