Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կրկնել է Իսպանիայի առաջնության՝ 72 տարվա վաղեմության պատմական նվաճումը։ Այս մասին հայտնում է Mister Chip-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ Բելինգհեմը, որը Լա Լիգայի 6 հանդիպումներում անընդմեջ գոլի հեղինակ է դարձել, «Լոս Բլանկոսի» նախկին կիսապաշտպան Ռոկե Օլսենից հետո դարձել է առաջին խաղացողը, որը նման շարք է գրանցում՝ չլինելով հարձակվող:
Բացի Լա Լիգայի 17-րդ տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում խփած գոլից (3:3) Բելինգհեմը գոլի հեղինակ է դարձել նաև «Ժիրոնայի», «Ատլետիկի», «Խետաֆեի», «Լեգանեսի» և «Օսասունայի» դեմ խաղերում:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ջուդը մադրիդյան ակումբի կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 7 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։