Մադրիդի «Ռեալում» որոշ բաներ փոխվում են, իսկ որոշ բաներ՝ մնում անփոփոխ։ Մբապեն վերադարձնում է իր լավ մարզավիճակը, Բելինգհեմը կրկին գոլեր է խփում, Գյուլերն առաջընթաց է գրանցել, սակայն Էնդրիկը շարունակում է մնալ պահեստայինների նստարանին, գրում է AS-ը։
18-ամյա բրազիլացին, որի տրանսֆերն արժեցել է 35 մլն եվրո, լավ սկսեց՝ գոլեր խփելով «Վալյադոլիդի» և «Շտուտգարտի» հետ խաղերում, սակայն նա արդեն 12 խաղ է, ինչ չի հայտնվում մեկնարկային կազմում։ Խաղաժամանակի բացակայությունը դանդաղեցնում է նրա առաջընթացը, ինչի պատճառով վերջինս զրկվել է նաև ազգային հավաքականից։
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, որ այժմ շեշտը դնում է թիմի հիմնական ֆուտբոլիստների վրա, սակայն Մբապեի վնասվածքը, ինչպես նաև Իսպանիայի Գավաթի խաղերը կարող են Էնդրիկին հնարավորություն տալ։
























































