«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս ծանրագույն հաղթանակ տարավ Պլզենի «Վիկտորիայի» նկատմամբ (2։1)։
Տանտերերի կազմում հաշիվը բացեց Մատեյ Վիդրան, որին «կարմիր սատանաներից» դուբլով պատասխանեց Ռասմուս Հոյլունը՝ հաղթանակ պարգևելով մանկունյացիներին։
«Ռոման» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց պորտուգալական «Բրագային» (3:0):
Հռոմեացիների կազմում աչքի ընկան Լորենցո Պելեգրինին, Սաուդ Աբդուլհամիդը և Արտյոմ Դովբիկը։
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Հոֆենհայմ» — ՖԿՍԲ — 0։0
«Լուդոգորեց» — «ԱԶ Ալկմար» — 2։2
«Մալմյո» — «Գալաթասարայ» — 2։2
«Օլիմպիակոս» — «Տվենտե» — 0։0
ՊԱՕԿ — «Ֆերենցվարոշ» — 5։0
«Ռոյալ Յունիոն» — «Նիս» — 2։1
Եվրոպա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․