Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն աջակցել է իր թիմակցին՝ կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին, որը Բիլբաոյի «Ատլետիկի» հետ Իսպանիայի Պրիմերայի 19-րդ տուրի խաղում գոլային սխալ է թույլ տվել։
«Ներողություն խնդրելու կարիք չկա, եղբայր։ Մենք հաղթում ենք միասին և պարտվում միասին»,- Բելինգհեմի խոսքերը մեջբերել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
«Ռեալն» այդ խաղում 1:2 հաշվով պարտություն է կրել: