Լոնդոնի «Չելսին» շարունակում է աշխատել թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ, և ակումբի դիտակետում է հայտնվել է նոր երիտասարդ ֆուտբոլիստ։
CaughtOffside-ի համաձայն՝ լոնդոնյան ակումբը հանդիսանում է «Լեչեի» պաշտպան Պատրիկ Դորգուի տրանսֆերի գլխավոր հավակնորդներից մեկը։
Դանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են նաև «Քրիսթալ Փելասը», «Տոտենհեմը», «Նապոլին» և «Յուվենտուսը»:
Ա Սերիայի ակումբը ակնկալում է ստանալ մոտ 50 միլիոն ֆունտ ստեռլինգ իր երիտասարդ տաղանդի տրանսֆերի համար։ «Չելսին» պատրաստ է վճարել այս գումարը։