«Վեսթ Հեմը» դժգոհ է թիմի արդյունքներից, և Խուլեն Լոպետեգին տեսանելի ապագայում կարող է պաշտոնանկ արվել:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, լոնդոնյան ակումբի ղեկավարներն արդեն դիտարկում են գլխավոր մարզչի պաշտոնի այլ թեկնածուներ։
Daily Mail-ը նշում է, որ ակումբի կարճ ցուցակում չորս մասնագետ կա։ Ցուցակում են Էդին Տերզիչը, Ռոջեր Շմիդտը, Սեբաստիան Հյոնեսը և Դանիայի հավաքականի նախկին մարզիչ Կասպեր Յուլմանը։
Հյոնեսը մարզում է «Շտուտգարտը», իսկ մյուս երեք մասնագետները ներկայումս գործազուրկ են: «Վեսթ Հեմը» այժմ Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում է: