Ազգերի լիգայի խաղարկության A լիգայի 2-րդ խմբում կայացան նախավերջին՝ 5-րդ տուրի հանդիպումնները։
Խմբի առաջատար Իտալիան տանը նվազագույն հաշվով հաղթանակի հասավ Բելիգիայի նկատմամբ (1։0): Հանդիպման միակ և հաղթական գոլը «Սկուադրա աձուրայի» կազմում հեղինակեց Սանդրո Տոնալին։
Հաղթանակից հետո Իտալիան վաստակած միավորների քանակը հասցրեց 13-ի և խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում։
Զուգահեռաբար ընթացող խաղում աշխարհի գործող փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը չկարողացավ հաղթանակի հասնել խմբի հետնապահ Իսրայելի ընտրանու նկատմամբ։ «Եռագույնները» առանց մի շարք առաջատարների տանը գոլազուրկ ոչ-ոքի խաղացին, բայց նույնպես կարողացան վաստակել փլեյ-օֆֆի ուղեգիր։
A լիգայի 2-րդ խմբի աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝