Անգլիական «Լիդսի» սեփականատեր Անդրեա Ռադրիդձանին հերքել է այն լուրերը, որ ակումբը վաճառվել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր-Ալ Խելաիֆին, հաղորդում է Football Italia-ն:
«Սրանք դատարկ խոսակցություններ են: Մենք լավ հարաբերություններ ունենք ՊՍԺ-ի նախագահի հետ, բայց ակումբը վաճառելու մասին չենք խոսել:
Ես ցանկանում եմ, որ «Լիդսը» դառնա ԱՊԼ-ի լավագույն թիմերից մեկը: Պրեմիեր լիգան անգույն է առանց մեզ»,- ասել է Ռադրիդձանին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնշիփի այս առաջնությունում «Լիդսը» զբաղեցնում է առաջին հորիզոնականը: