«Բարսելոնայի» և Իսպանիայի կանանց հավաքականի կիսապաշտպան Այտանա Բոնմատին պատմել է, որ իր հայրենակից Լամին Յամալը հրաժարվել է դիպչել իր «Ոսկե գնդակին»։
«Լամինն ինձ հարցրեց՝ իմ անունը կա՞ փորագրված «Ոսկե գնդակի» վրա: Ես հարցրի՝ արդյո՞ք ուզում է դիպչել դրան: Ինչին նա ժպտալով ասաց. «Ոչ, դա ա վատ նշան է», -Բոնմատիի խոսքերն է մեջբերում Relevo-ն:
Հիշեցնենք, որ 26-ամյա մարզուհին France Football-ի վարկածով երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց տարվա լավագույն կին ֆուտբոլիստ, իսկ 17-ամյա Յամալը ստացել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը։