«Բավարիան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» 26-ամյա եզրային հարձակվող Մարկուս Ռաշֆորդով։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի տվյալներով՝ Մյունխենի ակումբի հետ միասին հետաքրքրություն են ցուցաբերում նաև ՊՍԺ-ն և «Մարսելը»։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը մասնակցել է բոլոր մրցաշարերի 13 խաղի, որոնց ընթացքում խփել է 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։