Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացավ Լոս Անջելես Լեյքերսի հանդիպումը Մինեսոտայի հետ:
Հանդիպման երկրորդ քառորդում մարզահրապարակ դուրս եկան «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը և «Լեյքերսի» նորեկ Բրոննի Ջեյմսը։ Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամ հայր և որդի միաժամանակ մասնակցել են NBA-ի հանդիպման։