Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Սելտայի» հետ խաղում տեղի ունեցած դրվագը, որտեղ «սերուցքայինների» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը զայրացել էր թիմի մեկ այլ ֆուտբոլիստի՝ վինգեր Վինիսիուսի վրա՝ այն բանի համար, երբ վերջինս ավելի արդյունավետ փոխանցման փոխարեն հարվածել էր դարպասին։
«Բելինգեմը բնավորություն ունեցող ֆուտբոլիստ է, եթե նա զայրացել է Վինիսիուսի վրա այդ ամենի պատճառով, չնայած, որ ես չեմ նկատել այդ դրվագը։ Նրանք միմյանց հանդեպ վատ չեն տրամադրված։ Խաղի վերջում երկուսն էլ գրկախառնվել են»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում Madrid Universal-ը։
Vinicius didn’t pass the ball to Bellingham pic.twitter.com/GMJf74DqvK
— ℕσσԃʅҽ αɱιɳҽ (@boizgold) October 19, 2024