Կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխարհի գրեթե բոլոր երկրների առաջնություններն, այդ թվում Ռուսաստանի առաջնությունը շարունակում են մնալ դադարեցված:
Ռուսաստանում երկրպագուների ֆուտոբլային ծարավը հագեցնելու տարբերակ են գտել: Ապրիլի 1-ին համակարգչային հանդիպում կանցկացնեն մոսկովյան երկու թիմերը՝ «Սպարտակն» ու ԲԿՄԱ-ն: «Սպարտակի» կազմում կխաղան պաշտպան Գեորգի Ջիկիան և հարձակվող Ալեքսանդր Սոբոլևը, իսկ բանակայինների կազմում հարձակվող Ֆեդոր Չալովը և կիսապաշտպան Կոնստանտին Կուչաևը:
Հատկանշական է, որ հանդիպումը կհեռարձակվի «Match TV»-ի ուղիղ եթերում: հեռուստաալիքը, որը կհաղորդի հանդիպումը:
Խաղը կմեկնաբանեն Կոնստանտին Գենիչն ու Գեորգի Չերդանցևը: