Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասի պարտությունից հետո Շանհայի Մասթերսի քառորդ եզրափակչում իտալացի թենիսիստ Յանիկ Սիները կարիերայում առաջին անգամ տարին կավարտի վարկանիշային աղյուսակի առաջին տեղում։
Շանհայում ընթացող Masters մրցաշարում Յաննիկ Սիները դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի չեխ թենիսիստ Տոմաշ Մաչաչի հետ, ով համաշխարհային դասակարգման աղյուսակում 33-րդն է։
Հիշեցնենք, որ Masters մրցաշարը տեղի է ունենում Շանհայում (Չինաստան) հոկտեմբերի 2-ից 13-ը։
Մրցանակային ֆոնդը կազմում է $8,995,555: