Ավարտվեց Ռուսաստանի Գավաթի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Լոկոմոտիվն» ու «Օրենբուրգը»։
Խաղն ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սերգեյ Պինյաևը։
«Երկաթուղայինների» կազմում Էդգար Սևիկյանը և Նաիր Թիկնիզյանը մեկնարկային րոպեներից մասնակցեցին հանդիպմանը։ Սևիկյանը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։
Խաղացված հինգ տուրից հետո «Լոկոմոտիվը» գլխավորում է Ռուսաստանի գավաթի B խմբի մրցաշարային աղյուսակը։ Միխայիլ Գալակտիոնովի թիմը հաղթանակ է տարել բոլոր հանդիպումներում և վաստակել 15 միավոր։