«Վեստ Բրոմվիչի» երկրպագուն մահացել է շաբաթ օրը՝ սեպտեմբերի 28-ին Չեմպիոնշիփի (Անգլիայի երկրորդ դիվիզիոն) «Շեֆիլդ Ուենսդեսի» հետ թիմի արտագնա հանդիպման ժամանակ (3:2), հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Առաջին խաղակեսում երկրպագուները խնդրեցին դադարեցնել խաղը՝ հանդիսականերից մեկի ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Բժիշկներն ու հսկիչները փորձել են առաջին օգնություն ցուցաբերել երկրպագուին, սակայն նա մահացել է։
«Հիլսբորո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է Շեֆիլդի թիմի հաղթանակով՝ 3։2 հաշվով։
«Վեսթ Բրոմվիչը» կրեց իր առաջին պարտությունը, սակայն 7 տուրից հետո շարունակում է գլխավորել Չեմպիոնշիփի մրցաշարային ղյուսակը։ Թիմը Անգլիայի Պրեմիեր լիգայից դուրս է մնացել 2021 թվականին։