Ավարտվեց Ֆրանսիայի Լիգա 1-ի 5-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Մոնակոն» ու «Հավրը»։
Խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
9-րդ րոպեին տանտերերի պաշտպան Ջորդան Տեսեն բացեց խաղի հաշիվը: 30-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Դալեր Կուզյաևը հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ խաղակեսում տանտերերն Բեն-Սեգիրայի ու Ֆոլարին Բալոգունի ջանքերով հաղթանակի հասան։
Ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում «Մոնակոն» առաջին տեղում է: Թիմը հինգ խաղում վաստակել է 13 միավոր: «Հավրը» վաստակել է վեց միավոր և 11-րդ տեղում է։
























































