Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին պատրաստվում է անակնկալ մատուցել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային՝ հանդիպման համար կազմի ընտրությամբ։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ներաձուրիների» ավագ Լաուտարո Մարտինեսը հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանին: Արգենտինացի հարձակվողը վնասվածք չունի, սակայն, ըստ Ինձագիի, խաղացողը լավագույն մարզավիճակում չէ և հանգստի կարիք ունի։
Հարձակման զույգը, ըստ աղբյուրի, կլինեն Մարկուս Թյուրամն ու Մեհդի Թարեմին։ Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» — «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 23։00-ին։