ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 7-ին Երևանում հյուրընկալել է Լատվիայի ընտրանուն:
Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում բացեց Վահան Բիչախչյանը: Րոպեներ անց հավիվը հավասարվեց, ինքնագոլի հեղինակ դարձավ Գերոգի Հարությունյանը: Հանդիպման 35-րդ րոպեին Կասպարդ Դուբրան գրավեց սեփական դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:1: Թիմերն ընդմիջման գնացին հաշվի նվազագույն տարբերության պայմաններում:
Երկրորդ խաղակեսում մեր տղաներն աչքի ընկան ևս 2 անգամ: Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 48-րդ րոպեին, Լուկաս Սելարայանը գրավեց մրցակցի դարպասը: 86-րդ րոպեին էլ Էդուարդ Սպերցյանը մեծացրեց Հայաստանի հավաքականի առավելությունը՝ 4:1:
ՀՖՖ-ն ներկայացնում է հանդիպման բոլոր գոլերի տեսանյութը՝