«Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը նշել է, որ Պրեմիեր լիգայի դադարից հետո, որը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով, նա և իր թիմակիցները շփվում են WhatsApp-ով: Միևնույն ժամանակ, ըստ դարպասապահի, վերջերս «Էվերտոնի» ֆուտբոլիստները ավելի շատ ժամանակ են հատկացնում իրենց ընտանիքներին:
«Վերջերս այնտեղ (WhatsApp-ը նկատի ունի) բավականին հանգիստ է: Մենք բոլորս պարզապես ժամանակ ենք անցկացնում մեր ընտանիքների հետ, քանի որ ֆուտբոլի պատճառով մենք մեր հարազատներին շատ հաճախ չենք տեսնում: Լավ է տանը լինելը, քանի որ ես երկար ժամանակով մի քանի տարի տանը չեմ եղել»,- մեջբերում է դարպասապահին Liverpoolecho-ն:
Վերջերս ArmSport-ը անդրադարձել էր Էվերտոնի ամենահեռանկարային ֆուտբոլիստներին Ֆուտբոլային սկաուտ շարքում։