Լոնդոնի «Տոտենհեմը» դարպասապահ է փնտրում, ով կարող է հիմնական կազմի համար մրցակցել Ուգո Լյորիսի հետ։ Այս մասին հաղորդում է todofichajes.com–ը։
«Էվերթոնի» ֆուտբոլիստ Ջորդան Պիկֆորդը համարվում է լոնդոնյան ակումբ տեղափոխվելու գլխավոր թեկնածուն: Երկու ակումբների միջեւ բանակցություններն արդեն սկսվել են։
Դարպասապահի տրանսֆերի համար «Էվերթոնը» ցանկանում է ստանալ 35 միլիոն եվրո։