Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Շոտլանդիայի հավաքականի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2-րդ տուրի տնային խաղի 88-րդ րոպեին և կամային հաղթանակ պարգևել իր թիմին:
Ռոնալդուն փոխարինման մտնելուց հետո է դարձել գոլի հեղինակ:
Stats Foot վիճակագրական կայքի տվյալներով՝ Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերայում առաջին անգամ է գոլ խփել Շոտլանդիայի հավաքականին։ Ընդ որում, ընդհանուր առմամբ նա այժմ գոլ է խփել 48 ազգային հավաքականների դեմ խաղերում, ինչը համաշխարհային ռեկորդ է։
Կրիշտիանու Ռոնալդուի գոլերից ամենաշատը տուժել է Լյուքսեմբուրգի հավաքականը, որի դարպասը նա խփել է 11 գնդակ։ 39-ամյա պորտուգալացի հարձակվողի «սիրած» ազգային թիմերի լավագույն եռյակում են նաև Շվեդիայի և Լիտվայի հավաքականները, որոնց նա խփել է 7-ական գոլ:
























































