Իսպանացի կիսապաշտպան Սերժի Ռոբերտոն համալրել է իտալական «Կոմոյի» շարքերը, որը մարզում է իսպանական «Բարսելոնայում» նրա նախկին թիմակից Սեսկ Ֆաբրեգասը։ Այս մասին հայտնում է Ա Սերիայի նորեկի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ Ռոբերտոն այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ կատալոնական «Բարսելոնայից»։ Ակումբում 14 տարի անցկացնելու ընթացքում Ռոբերտոն երկու անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և յոթ անգամ կատալոնական թիմի հետ դարձել է երկրի չեմպիոն:
Ա Սերիայի 1-ին տուրի խաղում Ֆաբրեգասի թիմը 0:3 հաշվով պարտվել է Թուրինի «Յուվենտուսին»։ Հիշեցնենք, որ 2023/2024 մրցաշրջանում անցկացրած 38 հանդիպումներից հետո Կոմոն Սերիա B-ում զբաղեցրել է երկրորդ տեղը և բարձրացել Իտալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոն՝ վաստակելով 73 միավոր։ «Պարման» 76 միավորով հաղթել է Սերիա B-ում:
























































