Էրլինգ Հոլանդը հիշել է Մարկ Կուկուրելայի՝ իր հասցեին հնչեցրած անհարգալից երգը այսօր կայացած «Չելսիի» հետ խաղից հետո։
Այսօր «Չելսին» պարտվեց «Մանչեսթեր Սիթիին», այդ թվում՝ գոլ բաց թողնելով Հոլանդից, ում այդ դրվագում չկարողացավ խանգարել հենց Մարկը։
Եվրո-2024-ի հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայի հավաքականի պաշտպանը վերցրել է խոսափողը և երգել հանդիսատեսի համար․ «Կուկու-կուկու-րելա, պատրաստվիր, Հոլանդ, որովհետև Կուկուրելան գալիս է»:
«Դե, այդ տղան՝ Կուկուրելան զվարճալի տղա է: Նախորդ մրցաշրջանում նա ինձանից մարզաշապիկ խնդրեց, իսկ այս ամառ երգ էր երգում իմ մասին»,- խաղից հետո ասել է նորվեգացին, ում խոսքերը մեջբերում է TalkSport-ը։