«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան նշել է ամառային տրանսֆերային պատուհանի համար ակումբի առաջնահերթ նպատակը։
«Մենք ցանկանում ենք կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանային տեսնել մեր թիմում, մենք դա գիտենք»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Վեսթ Հեմը» կարող է փախցնել միլանցի խաղացողին։
Ֆոֆանան «Մոնակոյին» միացել է Ստրասբուրգից 2020 թվականի հունվարին։
























































