2024 թվականին Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում ավարտվել է մինչև 92 կգ քաշային կարգում տղամարդկանց բռնցքամարտի մրցումները։
Ոսկե մեդալակիր է դարձել Լազիզբեկ Մուլաջոնովը (Ուզբեկստան), որը եզրափակիչում հաղթել է Լորեն Բերտո Ալֆոնսո Դոմինգեսին (Ադրբեջան): Բրոնզե մեդալներ են նվաճել Էմանուել Ռեյես Պլան (Իսպանիա) և Դավլաթ Բոլտաևը (Տաջիկստան), որոնք պարտվել են կիսաեզրափակիչում։
Մարզիկների մրցանակաբաշխության ժամանակ տարօրինակ դեպք է տեղի ունեցել՝ մրցույթի կազմակերպիչները Տաջիկստանի դրոշը, որը պետք է բարձրացվեր բրոնզե մեդալակիր Դավլաթ Բոլտաևի պատվին, շփոթել են Թաիլանդի դրոշի հետ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի Օլիմպիական խաղերը կտևեն մինչև օգոստոսի 11-ը։ Ընդհանուր առմամբ կխաղարկվի մեդալների 329 հավաքածու: 2024 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում ներկայացված է 32 մարզաձև։