Կատալոնական «Բարսելոնան» բանավոր համաձայնության է եկել «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանիել Օլմոյի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ գործարքը կկազմի 55 մլն եվրո երաշխավորված վճարումների և ևս 7 մլն եվրո բոնուսների տեսքով:
Օլմոն «բլաուգրանայի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2030 թվականի ամառ։