Մադրիդի «Ռեալի» բրազիլացի նորեկ Էնդրիկը ընտրություն է կատարել մի քանի հեղինակավոր խաղացողների միջև։
18-ամյա խաղացողը հարցման ժամանակ նշել է, որ «Արքայական» ակումբում իր խաղընկեր և հայրենակից Վինսիուս Ժունիորը ավելի լավն է Ռոնալդինյոյից, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն՝ Մեսսիից։
Հիշեցնենք, որ Էնդրիկը «Սերուցքայինների» շարքերը համալրել է այս ամռանը և մադրիդյան ակումբի հետ կնքել վեց տարվա պայմանագիր՝ մինչև 2030 թվականը։