Մադրիդի «Ատլետիկոն» հայտարարել է «Ռեալ Սոսյեդադից» 27-ամյա կենտրոնական պաշտպան Ռոբին Լե Նորմանի տեղափոխության մասին։
Ֆուտբոլիստի տեղափոխության համար մադրիդցիները կվճարեն 30 մլն եվրո։
27-ամյա Լե Նորմանը «Ռեալ Սոսյեդադում» հանդես է եկել 2016 թվականից։ Անցած մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։
Իր հերթին ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Վիլյառեալի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Սորլոտը ժամանել է Մադրիդի «Ատլետիկո»՝ բուժզննում անցնելու։