«Բարսելոնան» նոր տրանսֆերային առաջարկ է ուղարկել գերմանական «Լայպցիգին» թիմի իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյի ձեռքբերման համար: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Իսպանիայի հավաքականի խաղացողը վեց տարվա պայմանագիր է համաձայնեցրել կատալոնական ակումբի հետ։ «Բարսելոնան» «Լայպցիգին» առաջարկել է 55 միլիոն եվրո և ևս 7 միլիոն եվրո բոնուսների տեսքով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանական ակումբը չի ընդունել «Բարսելոնայի» նախորդ առաջարկը։