Այսօր՝ օգոստոսի 1-ին Ամերիկայի Չիկագո քաղաքի «Soldier Field» մարզադաշտում «Միլանը» ընկերական խաղում նվազագույն հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին» (1։0):
Հանդիպման միակ գոլը 55-րդ րոպեին խփեց միլանցիների նիգերիացի հարձակվող Սամուել Չուկվուեզեն՝ Մատիա Լիբերալիի կատարած փոխանցումից հետո։
Նշենք, որ «Միլանը» ու «Ռեալը» ամերիկյան շրջագայության ընթացքում հաջորդ ընկերական խաղերը կանցկացնեն «Բարսելոնայի» հետ։ «Սերուցքայինները» կատալոնական ակումբի հետ կմրցեն օգոստոսի 3-ին, իսկ «Ռոսոներիները» օգոստոսի 7-ին։