Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է այս ամառ թիմում հնարավոր տրանսֆերների մասին։
«Մեզ համար պատուհանը փակ է։ Վալյեխոն վերադարձել է, Ալաբան վերականգնվում է, իսկ երիտասարդները, ովքեր մարզվում են մեզ հետ, ունեն այն որակները, որոնք մեզ անհրաժեշտ են։
Այս իրավիճակում մեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Ոչ ոք չի հեռանում, բոլորը ցանկանում են մնալ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca առցանց հրատարակությունը։
Մադրիդի «Ռեալն» այս ամառ ձեռք է բերել երկու հարձակվողի` Կիլիան Մբապեին ՊՍԺ-ից և Էնդրիկին «Պալմեյրասից»։