Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի առողջական վիճակի մասին։
«Արսեն Զախարյանն այս պահին շարունակում է աշխատել անհատական ծրագրով։ Նա կենտրոնացած է վերականգնման վրա»,- իսպանական ակումբի մամուլի ծառայության խոսքերն է փոխանցում Sport-Express-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 21-ամյա խաղացողը վնասել է կոճը։ Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը Մոսկվայի «Դինամոյից»։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը 40 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։