«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեն ակումբների միջև բանակցություններից հետո մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» տրանսֆերային առաջարկը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ արաբական ակումբի ղեկավարությունը տրանսֆերային հարցում է ուղարկել նաև «Վեսթ Հեմի» 20-ամյա կոլումբացի հարձակվող Ջոն Դյուրանի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել 2024 թվականի հունվարին բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեից»: Կատալոնական ակումբի հետ խաղացողի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը: Transfermarkt-ը Ռոկեի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։