Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոսել է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում սերբ Նովակ Ջոկովիչի հետ առաջիկա հանդիպման մասին։
«Ակնհայտ է, որ հիանալի է խաղալ իմ կարիերայի ընթացքում ունեցած երկու ամենամեծ մրցակիցներից մեկի դեմ, հատկապես այս կորտում: Բայց նրա և ինձ համար բոլորովին այլ իրավիճակներ են։
Նա այս պահին շատ մրցունակ է։ Վերջին երկու տարիներին ես այնքան էլ մրցունակ չեմ եղել, այնպես որ կարծում եմ՝ Նովակն ակնհայտ ֆավորիտն է»,- Նադալի խոսքը մեջբերում է Eurosport-ը։
Նշենք, որ Նադալ – Ջոկովիչ լեգենդար դիմակայության մենախաղը կկայանա այսօր՝ հուլիսի 29-ին ժամը 15։30-ին։