Մադրիդի «Ռեալը» 2025 թվականին պատրաստվում է ձևակերպել միանգամից երկու թոփ պաշտպանի տրանսֆեր, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Սերուցքայինները» պատրաստվում են ուժեղացնել պաշտպանության երկու եզրերը՝ Մյունխենի «Բավարիայի» կանադացի ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի և «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի միջոցով։
Նշվում է, որ «Արքայական» ակումբը մտադիր է հաջորդ ամառ երկու խաղացողների հետ էլ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով: Դրա համար կպահանջվի համոզել կանադացուն և անգլիացուն չերկարաձգել իրենց գործող պայմանագրերի ժամկետները ներկայիս ակումբների հետ։
Հիշեցնենք, որ Transfermarkt-ը Դեյվիսի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո, իսկ Ալեքսանդր-Առնոլդինը 70 միլիոն եվրո։