«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռաֆինյան կարող է հեռանալ ակումբից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հայտնում է AS առցանց հրատարակությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը ցանկանում է ազատվել երկու խաղացողներից՝ ակումբի սան Անսու Ֆատիից և Վիտոր Ռոկեից, որը վերջերս է ակումբ տեղափոխվել Հարավային Ամերիկայից։
Բայց «Բարսելոնայի» ղեկավարությունը կարծում է, որ այս վաճառքները թիմին բավարար գումար չեն բերի, ուստի որոշել են ազատվել Ռաֆինյայից: Ինքը՝ բրազիլացին, չի ցանկանում հեռանալ ակումբից, սակայն եթե Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը միանա կատալոնացիներին, ապա նա կարող է փոխել իր որոշումը։