«Լայպցիգի» կիսապաշտպան Դանիել Օլմոն երազում է «Բարսելոնա» տեղափոխվելու մասին և հրաժարվում է այլ ակումբների ավելի շահավետ առաջարկներից, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Ինչպես հաղորդում է աղբյուրը, «Բարսելոնայում» չափազանց բարձր են գնահատում Օլմոյի վերաբերմունքն իրենց նկատմամբ:
Ներկայումս երկու հանդիպում է կայացել «Բարսելոնայի» և իսպանացի ֆուտբոլիստի գործակալների միջև։ Հաջորդ շաբաթը կարող է վճռորոշ լինել կիսապաշտպանի՝ իսպանական գրանդ տեղափոխության հարցում։
Նախորդ մրցաշրջանում Օլմոն ակումբի և ազգային հավաքականի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:
























































