Ֆրանսիայի հավաքականի և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը շուտով կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ըստ L’Equipe-ի, Անտուանի ծառայություններով հետաքրքրված է MLS-ի «Լոս Անջելես» ակումբը։
Նշվում է, որ ամերիկյան ակումբը Ուգո Լյորիսի ու Օլիվյե Ժիրուի հետ պայմանագրեր կնքելուց հետո հույս ունի, որ կարող է հրավիրել նաև Գրիզմանին։
Ըստ Transfer News-ի՝ ամերիկյան ակումբը բանակցում է ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, և եթե չհաջողվի նրա հետ պայմանագիր կնքել այս ամառ, ապա հաջորդ ամառ կփորձի ձեռք բերել Գրիզմանին:
























































