Մադրիդի «Ռեալը» մոտ է «Ռիվեր Փլեյթի» 16-ամյա կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինական ակումբի նախագահը ժամանել է Իսպանիա՝ ավարտելու ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցությունների գործընթացը։
Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալն» արդեն համաձայնեցրել է Մաստանտուոնոյի հետ անձնական պայմանագրի պայմանները։ Կիսապաշտպանը կկարողանա ակումբին միանալ ոչ շուտ, քան հաջորդ ամառ:
Ֆրանկոն «Ռիվեր Փլեյթի» համակարգում է 2019 թվականից։ Ֆուտբոլիստը հիմնական կազմում հանդես է գալիս այս տարվա սկզբից։