«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Նիկո Ուիլյամսի՝ կատալոնական թիմ հնարավոր տեղափոխության մասին հարցին։
«Նա մեր ֆուտբոլիստը չէ․․․
Նիկո Ուիլյամսը պայմանագիր ունի այլ ակումբի հետ, և ես ոչինչ չեմ կարող ասել այդ տրանսֆերի մասին»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» բանավոր համաձայնության է եկել Նիկո Ուիլյամսի հետ պայմանագրի շուրջ, սակայն ֆրանսիական ՊՍԺ-ն նրան առաջարկել է կրկնակի բարձր աշխատավարձ, քան կատալոնական ակումբը։